ԱՄՆ-ՈՒՄ ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԳԻՐՔ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

PanARMENIAN.Net - Ուեյնի համալսարանի (ԱՄՆ) հրատարակչությունը լույս է ընծայել «Հայկական ջարդ, 1895-1898թթ.» գիրքը ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան, պատմական գիտությունների դոկտոր Արման Կիրակոսյանի խմբագրությամբ: Ինչպես հաղորդում է «Դե-Ֆակտո» գործակալությունը, գրքի նախաբանում մեջբերվում են Բոբ Դոուլի խոսքերը, որը, մասնավորապես ասել է, թե «հրապարակված փաստաթղթերը Թուրքիայում ապրող հայերի դրության փայլուն նկարագրությունն են եւ վկայում են պատմության ամենաողբերգական էջերից մեկի մասին»: Ժողովածույում հավաքված են ամերիկյան դիվանագետների, քարոզիչ-լրագրողների, կրոնական, հասարակական գործիչների եւ գիտնականների 35 հոդվածներ, որոնք ամերիկյան մամուլում լույս են տեսել 1895-96թթ.: Հոդվածների մի մասը նվիրված է Հայաստանի պատմությանը, եկեղեցուն, Օսմանյան Թուրքիայում հայերի վիճակին եւ ամերիկյան քրիստոնյաների ջանքերին` ուղղված Օսմանյան կայսրությունում ապրող եւ անկախության համար պայքարող հայերի վիճակի թեթեւացմանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---