Էկոնոմիկայի նախարարությունը փորձում է աջակցել Carrefour-ի աշխատակիցներին

Էկոնոմիկայի նախարարությունը փորձում է աջակցել Carrefour-ի աշխատակիցներին

PanARMENIAN.Net - Carrefour-ն արդեն Հայաստանում է, իսկ Էկոնոմիկայի նախարարությունը փորձում է աջակցել կազմակերպության աշխատակիցներին՝ տնտեսական ոլորտում առաջացած հարցերի պարզաբանման հարցում:

Այս մասին այսօր ԱԺ-ում 2012 թ.-ի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ էկոնմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը: «Carrefour-ի աշխատակիցները այցելում են նախարարություն, հարցեր են տալիս, մենք փորձում ենք աջակցել նրանց, պարզաբանումներ տալ»,- ասաց նախարարը:

Վահրամ Ավանեսյանը կարծում է, որ անդրազգային կորպորացիաների մուտքը Հայաստան զգալի փոփոխությունների կարող է հանգեցնել: Նախարարն ընդգծեց, որ անդրազգային կորպորացիաների հետ աշխատանքը գերակա ուղղություններից է լինելու:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---