Վրաստանում ժխտում են Ադրբեջանից դեպի Հայաստան գազի առաքման մասին հայտարարությունները

PanARMENIAN.Net - Վրաստանի էներգետիկայի նախարար Նիկա Գիլաուրին եւ Գազի միջազգային կորպորացիայի նախագահ Դավիթ Ինգորոկվան հերքում են այն տեղեկությունները, թե Հայաստանը բնական գազ է ստանում Ադրբեջանից: Ինչպես այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Նիկա Գիլաուրին, Հայաստանը չի ստացել Ադրբեջանից եկող գազը, քանի որ գազի ծավալաները չափազանց փոքր են դրա համար: Տեղեկություններն այն մասին, թե Ադրբեջանից ստացվող գազը առաքվում է նաեւ Հայաստան, եւ ներկրման ծավալը կրճատվել է այդ պատճառով, ի հայտ եկան ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցչի պաշտոնական հայտարարությունից հետո, հաղորդում է «Գրուզիա Օնլայնը»: Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Շոն Մակքորմաքը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն իր դերն է ունեցել այն բանում, որ Վրաստանը սկսել է գազ ստանալ Ադրբեջանի տարածքով: «Մենք պահպանում էինք շփումը ներգրավված կողմերի հետ: Որքան գիտեմ, ներկայումս Վրաստանը գազ է ստանում է Ադրբեջանից եւ էլեկտրաէներգիա Թուրքիայից, եղել են նաեւ խափանումներ Հայաստանին գազի մատակարարման առումով, եւ ադրբեջանական գազը փոխադրվում է Հայաստան»,-հայտարարել էր նա: «Անկախ նրանից, թե ինչն է հանդիսացել պայթյունների պատճառը, ամենակարեւորն այն է, որ Հայաստանի եւ Վրաստանի հարեւանները միացրեցին ջանքերը եւ օգնության հասան հարեւաններին ճգնաժամի պահին: Դուք գիտեք, որ մենք այստեղ դեր ունեինք եւ հպարտ ենք դրանով», - նշել էր Շոն Մակքորմաքը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---