2012-ին Դուբայում հանգստացել է 13.447 հայաստանցի

2012-ին Դուբայում հանգստացել է 13.447 հայաստանցի

PanARMENIAN.Net - ԱՄԷ-ը և հատկապես Դուբայը միշտ են պահանջված ուղղություն եղել զբոսաշրջիկների համար, իսկ հայաստանցի զբոսաշրջիկների համար այն այսօր ավելի մատչելի դարձավ: Մինչ այս հատկապես ռուսական շուկային լավ հայտնի Art Tour տուրիստական գործակալությունն արդեն Հայաստանում է և ներկայացնում է Դուբայում հանգստանալու նոր տարբերակներ` ամբողջ տարվա համար:

«Art Tour-ի հիմնադիրները հայեր են և 22 տարի Ռուսաստանում աշխատելուց, միջազգային շուկան ուսումնասիրելուց, հաջողված կապեր հաստատելուց հետո մենք հասկացանք, որ արդեն ժամանակն է նաև հայ զբոսաշրջիկներին առաջարկել մեր ծառայությունները», - PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց փոխտնօրեն Անահիտ Հարությունովան` նշելով, որ իրենք առանձնանում են լավորակ ծառայություններ մատուցելու համբավով: Այդ նպատակով են նաև Դուբայում ներկայացուցչություն բացել:

Դուբայի կառավարության տուրիզմի և կոմերցիոն մարքեթինգի ՌԴ-ում, ԱՊՀ-ում և Բալթյան երկրներում ներկայացուցիչ Սերգեյ Կանաևը տեղեկացրեց, որ անցած տարի Դուբայում հանգստացել է մոտ 20 մլն զբոսաշրջիկ, որից 13.447-ը Հայաստանից: Կանաևը կատակեց, որ հանձնարարություն ունի մեծացնել այս թիվը, իսկ հակառակ դեպքում «իր գլուխը կթռցնեն», այնպես որ անցավ Դուբայում հանգստանալու առավելությունները ներկայացնելուն:

«Աշխարհի լավագույն հյուրանոցներից բացի Դուբայում լավորակ հյուրանոցներ կան` նախատեսված ամեն չափի դրամապանակի համար: Այնտեղ հանգստանալու մյուս առավելությունն էլ ապահովությունն է. միջազգային փորձագետներն են փաստում կրիմինալի բացակայությունը, սննդի, տրանսպորտի, ճանապարհների անվտանգությունը», - ասաց նա և հիշեցրեց, որ թեկուզ տարածված է կարծրատիպը, թե Դուբայում պետք է հանգստանալ ձմռանը, բայց ամռանն էլ այնտեղ ստեղծված են շոգ եղանակին հանգիստը հարամարավետ դարձնելու բոլոր պայմանները` հովացման համակարգեր են գործում նույնիսկ կանգառներում: Եվ գլխավոր առավելությունը` ձմեռային սեզոնի համեմատ ամռանը գներն ավելի մատչելի են լինում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---