Ալեքսանդր Կռիլով. Հրաշքներ չեն լինում, հատկապես Ռուսաստանի ու Վրաստանի միջև հարաբերություններում

Ալեքսանդր Կռիլով. Հրաշքներ չեն լինում, հատկապես Ռուսաստանի ու Վրաստանի միջև հարաբերություններում

PanARMENIAN.Net - «Շատ են քննադատական դիտողությունները Աբաշիձե-Կարասին երկխոսության վերաբերյալ, սակայն ես դրան կողմ չեմ: Այն բանից հետո, ինչ կատարվել է վերջին 20 տարում հետխորհրդային տարածքում, ակնկալել, որ մի հրաշքով հնարավոր է լուծել երկու երկրների միջև առկա խնդիրները, չի կարելի»,-գտնում է Կովկասագետների գիտական հանրության ղեկավար Ալեքսանդր Կռիլովը:

Ըստ նրա, ինչ-ինչ շատ ջերմ հույսեր չեն արդարանում: Արագ դա չես լուծի, սակայն դա վկայում է խնդիրների բարդության մասին, որոնք առկա են երկկողմ հարաբերություններում, այլ ոչ թե այն մասին, որ այդ ձևաչափն անարդյունավետ է:

«Երկխոսության մակարդակը հնարավոր կլինի բարձրացնել, երբ որ վրացական կողմը դադարի պահանջներ առաջադրել, ասենք, Աբխազիայում և Հարավային Օսեթիայում ՌԴ դեսպանությունները փակելու մասին: Սակայն, չեմ կարծում, թե այդ խնդիրն արագ կլուծվի»,-ասել է նա, գրում է rus.ruvr.ru-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---