Հանգստյան օրերին Կենտրոնում և Շենգավիթում ջուր չի լինի

Հանգստյան օրերին Կենտրոնում և Շենգավիթում ջուր չի լինի

PanARMENIAN.Net - «Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքների հետ կապված, հունիսի 8-ին ժամը 10.00-ից մինչև հունիսի 9-ը ժամը 10.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Խորհրդարանի, Ագաթանգեղոս, Զաքյան, Գր.Լուսավորիչ, Արգիշտի, Կաշեգործների, Լազո, Վ.Սարգսյան, Բրյուսով, Գետառի, Մ.Մկրտչյան, Դեղատան փողոցների, Մաշտոցի պող. 1-20, 40, 40/1, Խորենացու 1-29, Կողբացու 42-67, Պուշկինի 40, Թումանյան 25,27, Հ.Երեվանցու 47/1, Բուզանդի 5-60, Ամիրյան 1-13, Պարոնյան 1-15, Արշակունյաց 1-36 և Իսակով 1-11 հասցեների, Էջմիածնի, Ծիծեռնակաբերդի խճուղիների, Կիլիկիա, Թաիրով թաղամասերի, Հրազդանի կիրճի, Նորագյուղ թաղամասի ներքին հատվածի և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Կդադարեցվի նաև ջրամատակարարումը բազմաբնակարան շենքերի 3-ից բարձր հարկերում, իսկ ցածր հարկերում կնկատվի ջրի ճնշման անկում Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի, Արարատյան, Ս. Տարոնցի, Եղ. Թադևոսյան փողոցներում, ներառյալ նրբանցքները, Արագածի, Արտաշիսյան, Հ. Հովսեփյան, Շարուրի, Բագրատունյաց, Եղբայրության, Մանանդյան, Մայիսի 9, Շևչենկո, Նիզամի փողոցներում, Չեխովի 13-ից բարձր և Արարատյան 10 համարներում, Ներքին և Վերին Չարբախ թաղամասերում ու հարակից տարածքներում: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---