Կարկուտի հետևանքով տուժած արմավիրցի 1600 ընտանիքներ սոցիալական օգնություն կստանան

Կարկուտի հետևանքով տուժած արմավիրցի 1600 ընտանիքներ սոցիալական օգնություն կստանան

PanARMENIAN.Net - Արմավիրի մարզի կարկտահարության հետևանքով տուժած 1600 ընտանիքների կհատկացվի միանվագ դրամական օգնություն` 50 000 դրամի չափով: Ինչպես այսօր ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության նիստում, օգնություն ստացող ընտանիքների ցուցակները կփակցվեն գյուղապետարանների շենքին:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտնեց, որ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը ընթացիկ տարվա ինն ամսում կհատկացվի 80 մլն դրամ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---