2012 թվականը` ընտրական տարի. Փողը «հաղթեց» չարիքին

2012 թվականը` ընտրական տարի. Փողը «հաղթեց» չարիքին

PanARMENIAN.Net - 2012 թվականը Հայաստանում իսկապես ընտրական տարի էր, կարծում է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Այսօր Երևանում «Կովկաս 2012» միջազգային գիտաժողովի ժամանակ քաղաքագետն ասաց, որ քաղաքական տարին, իհարկե, չհաընկավ օրացույցային տարվա հետ, այն սկսվել էր 2011-ին և ավարտվեց 2013-ի մայիսին տեղի ունեցած Երևանի քաղաքապետի ընտրություններով:

Ալեքսանդր Իսկանդարյանը նկատեց, որ ներքին քաղաքական կյանքում տեղի ունեցած կարևոր իրադարձություները խորհրդարանական, նախագահի և Երևանի քաղաքապետի ընտրություններն էին, որոնց արդյունքում իշխող Հանրապետական կուսակցությունը իր ձեռքը վերցրեց պրակտիկորեն բոլոր քաղաքական հատվածները:

Քաղաքագետը նկատեց, որ խորհրդարանական ընտրություններին բոլոր քաղաքական ուժերը մասնակցեցին, իսկ հաղթեցին երկուսը` ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն, ովքեր աշխատել էին տեխնոլոգիաների հետ: «Ազնվորեն պայքարեցին, իսկ գործիքը, որը օգտագործվեց, ինչպես անգլացիները մեղ արտահայտվեցին, նվերներն էին»,- նշեց քաղաքագետը: Նա պատմեց, որ ինքը ընտրությունների շրջանում անցել է Հայաստանի մի քանի մարզերով, եղել է տարբեր գյուղերում և ահա թե ինչ է տեսել. «Դպրոցներում և համայնքապետարաններում հավաքում էին աշխատողներին, ասում, որ պետք է քվեարկեն ՀՀԿ-ի օգտին, քանի, որ եթե ՀՀԿ-ն չհաղթի, հաջորդ տարի ասֆալտ չեն փռի, դպրոցը չեն վերանորոգի և այլն: Իսկ բենզալցակայաներում կամ այլ օբյեկտներում հրավիրում էին աշխատակիցուհիների ամուսիններին ու ասում, որ եթե չքվեարկեն ԲՀԿ-ի օգտին, ապա իրենց բիզնեսը կփակվի, այդ մարդիկ էլ անգործ կմնան: Փողը «հաղթեց» չարիքին»: Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ մարդիկ իսկապես հիասթափվել և հօգնել են, նրանք այնպիսի իրավիճակում են, որ ընտրությունների ժամանակ հանգիստ վերցնում են առաջարկվող գումարը` մտածելով, որ գոնե այսօրվա հացի փողը վաստակեցին:

Այնուամենային, Ալեքսանդր Իսկանդարյանը նկատեց, որ բոլոր քաղաքական ուժերն այսօր ներկայացված են խորհրդարանում, նրանք ունեն խոսելու իրավունք այնտեղ, որտեղ կամենան. «Քաղաքականությունը փողոցից տեղափոխվել է խորհրդարան»:

Այսօր Երևանում Կովկասի ինստիտուտի, Հայաստանում Լեհանստանի Հանրապետության դեսպանության և Կովկասյան ակադեմիական ցանցի աջակցությամբ մեկնարկեց «Կովկաս 2012» գիտաժողով, որի ընթացքում Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրոպայի գիտնականները, լրագրողներն ու հասարակական գործիչներն ամփոփում են տարածաշրջանի երկրներում տեղի ունեցած նախորդ տարվա իրադարձությունները:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---