Իլհամ Ալիևը երրորդ անգամ առաջադրվել է նախագահի պաշտոնում

Իլհամ Ալիևը երրորդ անգամ առաջադրվել է նախագահի պաշտոնում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երրորդ անգամ առաջադրվել է երկրի նախագահի պաշտոնում: Որոշումն ընդունվել է այսօր երկրի իշխող կուսակցության համագումարում: Բացի այդ, պատգամավորները վերընտրել են նրան «Նոր Ադրբեջան» կուսակցության նախագահ: Հատկանշական է, որ կուսակցության փոխնախագահ է ընտրվել Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան: Ադրբեջանի նախագահի ընտրությունները տեղի կունենան 2013թ. հոկտեմբերի 16-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---