ՊՆ-ն Ռազմական ինստիտուտի պետի հրաժարականը դեռ չի ընդունել

ՊՆ-ն Ռազմական ինստիտուտի պետի հրաժարականը դեռ չի ընդունել

PanARMENIAN.Net - Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինտիտուտում տեղի ունեցած միջադեպից հետո հաստատության պետ Մարտին Կարապետյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել: Ինչպես այսօր Նոյմբերյանի զորամասում լրագրողներին ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, դիմումը նա դեռ չի ընդունել:

Նա նշեց, որ Կարապետյանը մասնակցել է պատերազմին, պրոֆեսիոնալ զինվորական է: Ըստ Օհանյանի, Մարտին Կարապետյանի օրոք ռազմական ինստիտուտը զարգացել է ու նման զինվորականից հրաժարվելը ճիշտ չէ.

«Այն, ինչ կատարվել է, միջին օղակի` վաշտ-մարտկոց աշխատանքի հետևանք էր»,- ասաց նախարարը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---