Այսօր հանրապետության գրեթե ողջ տարածքում հավանական է անձրև ու ամպրոպ

Այսօր հանրապետության գրեթե ողջ տարածքում հավանական է անձրև ու ամպրոպ

PanARMENIAN.Net - Հունիսի 8-ի կեսօրից հետո հանրապետության գրեթե ողջ տարածքում հավանական է անձրև ու ամպրոպ: Ինտենսիվ, առատ անձրևներ են հնարավոր արևելյան շրջաններում, այստեղ մեծ է նաև կարկուտի հավանականությունը:

Իսկ հյուսիսային և արևմտյան շրջաններում, նաև Արարատյան դաշտում անձրևի փոքր հավանականություն կա միայն օրվա 2-րդ կեսին, տեղ-տեղ հնարավոր է քամի 18-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը գիշերը` պարզեցմամբ պայմանավորված, մի փոքր կնվազի, ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում այսօր սպասվում է մեծ մասամբ արևային եղանակ, էական տեղումներ չեն սպասվում:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---