Ազատամարտիկները կառավարությանը 13 կետից բաղկացած պահանջ են ներկայացրել

Ազատամարտիկները կառավարությանը 13 կետից բաղկացած պահանջ են ներկայացրել

PanARMENIAN.Net - Նախորդ շաբաթ վարչապետի հետ հանդիպման ժամանակ Ազատության հրապարակում նստացույց անող ազատամարտիկները կառավարությանը 13 կետից բաղկացած պահանջ են ներկայացրել:«Արաբո» ջոկատի ազատամարտիկ, «Արաբո» ՀԿ անդամ Հակոբ Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ինքը դրանցից հատկապես 3-ը կառանձնացներ՝ անվճար բուժօգնություն, կոմունալ ծախսերի վճարի կիսումը և ուսման վճարի մի մասի փոխհատուցումը, սակայն, ըստ նրա՝ հանարավոր է, որ ոչ բոլորը համաձայնեն իր հետ, քանի որ ազատամարտիկների մի մասը ներկայացնում են այլ պահանջներ: Հակոբ Հակոբյանն ասաց, որ նրանք հաճախ միասնական չեն ու դա ևս կապեց սոցիալական խնդիրների հետ:

Հակոբյանն ասաց, որ սա եզակի դեպք է, որ ազատամարտիկները բողոքի են դուրս եկել, քանի որ ազատամարտիկները գրեթե երբեք չէին բարձրաձայնել սոցիակական խնդիրների մասին: Ըստ նրա՝ պատկերը շատ ավելի վատ է.«Շատ ազատամարտիկներ անգամ բողոքի ակցիաներին չեն գալիս, քանի որ 100 դրամ չունեն»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ազատամարտիկները նստացույց էին անում Ազատության հրապարակում, նրանք պահանջում են բարձրացնել իրենց թոշակները: Նախորդ շաբաթ ազատամարտիկներին ընդունել է վարչապետ Տիգրան Սարգսյանը և խոստացել մեկ ամսվա ընթացքում խնդրի լուծման համար հստակ լուծումներ առաջարկել:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---