Ալեքսեյ Պուշկով. Իրավիճակը Թուրքիայում արտացոլում է մահմեդական աշխարհի դժվարությունները

Ալեքսեյ Պուշկով. Իրավիճակը Թուրքիայում արտացոլում է մահմեդական աշխարհի դժվարությունները

PanARMENIAN.Net - Իրավիճակը Թուրքիայում, որտեղ երկու շաբաթ է շարունակվում են հակակառավարական ցույցերը, արտացոլում է մահմեդական աշխարհի դժվարությունները, որը «արաբական գարնան» փուլից հետո մտել է «ներքին անկայունության փուլ», գտնում է ՌԴ Պետդումայի միջազգային գործերի նախագահ Ալեքսեյ Պուշկովը:

«Թուրքիայում ընդվզման պատճառը գաղափարական տարաձայնություններն են»,-գտնում է Պուշկովը: Ըստ նրա, աշխարհիկ հանրության զգալի մասը չի ցանկանում, որ Թուրքիան գնա աստիճանական իսլամականացման ճանապարհով: Ըստ Պուշկովի, թուրքական բողոքական շարժումն այնքան ներուժ չունի, որ հասնի Էրդողանի հրաժարականին: «Խոսքն այն մասին է, թե ինչպես աշխարհիկ ու իսլամական բաղադրիչները գոյակցության փոխզիջում կգտնեն»,-ասել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---