Արմավիրում կարկուտից տուժած գյուղացիներին օգնության հիմնադրամն արդեն 51 մլն դրամ է հավաքել

Արմավիրում կարկուտից տուժած գյուղացիներին օգնության հիմնադրամն արդեն 51 մլն դրամ է հավաքել

PanARMENIAN.Net - Արմավիրի մարզում կարկուտից տուժած գյուղացիներին օգնության հիմնադրամում արդեն հավաքվել է 51 մլն դրամ: Այսօր Ազգային Ժողովում ավանդական ճեպազրույցների ժամին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը տեղեկացրեց, որ գումարների հավաքագրմանը ակտիվ մասնակցել են և պատգամավորներ, և կառավարության անդամներ: «Վնասի չափը 25 մլրդ դրամ է:

Հասկանում ենք, որ դժվար մեր հավաքած գումարը բավականացնի և ամեն ինչ պետք է անենք, որ այդ հիմնադրամում հնարավորինս մեծ գումար հավաքվի»,- ասաց պատգամավորը: Նա հայտնեց, որ գումարները գյուղացիներին պետք է հասնեն մինչեւ օգոստոսի 1-ը:

Ավելացնենք, որ հիմնադրամ ամենամեծ գումարը մուտքագրել է ՀՀ ոստիկանությունը՝ 20 մլն դրամ, Ազգային Ժողովը փոխանցել է 6 մլն դրամ, Կենտրոնական բանկը՝ 10 մլն դրամ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---