ԱՄՆ պետդեպարտամենտը թույլ է տվել նավթ գնել սիրիական ընդդիմությունից

ԱՄՆ պետդեպարտամենտը թույլ է տվել նավթ գնել սիրիական ընդդիմությունից

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտը մեղմացրել է Սիրիայի հանդեպ տնտեսական պատժամիջոցները, հնարավորություն ունենալու համար ավելի մեծ օժանդակցություն ցուցաբերել ընդդիմության գրոհայիններին: Այժմ ամերիկյան ընկերությունները կրկին կարող են Սիրիա արտահանել գյուղմթերք, ծրագրային ապահովում, էներգետիկ սարքավորումներ ու մի շարք ապրանքներ: Բայց այդ ամենը միայն այն շրջանների համար, որոնք վերահսկում է ընդդիմությունը:

Բացի այդ, ԱՄՆ ընկերությունները կարող են այսուհետ նավթ գնել սիրիական ընդդիմությունից: Սիրիայի հետ առևտրի թույլտվությունը չի նախատեսում ապստամբներին զենք վաճառելու հնարավորություն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---