ՀՀ կառավարությունը թույլատրել է 1.9 մլն դոլար արժեքով տրակտորներ գնել Բելառուսից

ՀՀ կառավարությունը թույլատրել է 1.9 մլն դոլար արժեքով տրակտորներ գնել  Բելառուսից

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել 2013 թ. գարնանացանի գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագրում` դրանով իսկ կարգավորելով մարզերին փաստացի հատկացված սերմացուի քանակության և չիրացված սերմացուի հետագա պահպանման, 2014 թ. գարնանը դրա իրացման հարցերը։

Կառավարությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Ագրոսպասարկում» ԲԲԸ-ին թույլատրել է 1.9 մլն դոլար արժեքով տրակտորներ և հարակից գյուղատնտեսական սարքավորումներ գնելու պայմանագրեր կնքել բելառուսական ընկերությունների հետ և մշակել տեխնիկայի բաշխման պայմանները։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը խնդիր է դրել, որպեսզի բելառուսական առաջին 100 տրակտորը հնարավոր լինի օգտագործել այս տարի։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---