Հայաստանի կառավարությունը մշակում է հայկական հուշարձանների ոչնչացման դեմ պայքարի «պետական մարտավրություն»

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը մտադիր է մշակել Նախիջեւանի տարածքում հայկական ճարտարապետական եւ պատմական հուշարձանների ոչնչացման դեմ պայքարի «պետական մարտավարություն»: Այդ մասին այսօր Երեւանում հայտնել է մշակույթի նախարարությանը կից Հուշարձանների պահպանության գործակալության ղեկավար Արտեմ Գրիգորյանը: Նա ասեց, որ նախարարությանը հանձնարարված է գումարել նիստ` բոլոր շահագրգռված գերատեսչությունների մասնակցությամբ եւ մշակել «ադրբեջանական վանդալիզմի» դեմ պայքարի պետական մարտավարություն: «Հայաստանի իշխանությունները մտադիր են հասնել միջազգային հանրության կողմից ադրբեջանական գործողությունների քննադատությանը, որոնք ուղղված են հայկական մշակութային հուշարձանների ոչնչացմանը», - նշեց Ա.Գրիգորյանը: Նրա խոսքերով, ՅՈՒՆԵՍԿՈ-ն եվ ICOMOS-ը (International Council on Monuments and Sites) արդեն քննադատել են Ադրբեջանի «հանցավոր գործողությունները»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---