«Տրանսաէրո»-ն սկսում է թռիչքները դեպի Երևան «Վնուկովո» օդանավակայանից

«Տրանսաէրո»-ն սկսում է թռիչքները դեպի Երևան «Վնուկովո» օդանավակայանից

PanARMENIAN.Net - Ռուսական «Տրանսաէրո» ավիաընկերությունը հունիսի 15-ից սկսում է թռիչքներ կատարել «Վնուկովո» օդանավակայանից դեպի Երևան, հայտնում է օդանավակայանի մամուլի ծառայությունը: UN263/264 չվերթը կատարվելու է ամեն օր հետևյալ չվացուցակով՝ թռիչքը «Վնուկովոյից» 10:50, ժամանումը Երևան՝ 13:30-ին (տեղական ժամանակով), հետադարձ թռիչքը 14:20-ին, ժամանումը Մոսկվա՝ 17:15-ին:

Նոր չվերթի ուղևորները հնարավորություն կստանան թռիչքներ կատարել այդ թվում նաև Boeing 737 օդանավով: Թռիչքի ժամանակ ուղևորները կարող են օգտվել բարձր արագության լայնաշերտ Ինտերնետից և արբանյակային բջջային կապից, հայտնում է finmarket.ru-ն:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---