ԱՄՆ-ն 20 մլրդ դոլար կծախսի Նյու Յորքը ջրհեղեղներից պաշտպանելու համար

ԱՄՆ-ն 20 մլրդ դոլար կծախսի Նյու Յորքը ջրհեղեղներից պաշտպանելու համար

PanARMENIAN.Net - Նյու Յորքում մոլեգնած Սենդի փոթորկից գրեթե ութ ամիս անց Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը ներկայացրել է քաղաքը տարերային աղետներից պաշտպանելու իր ծրագիրը: Գրեթե 20 մլրդ արժողությամբ նախագծի հիմական տարրերից է ափամերձ տարածքի ամրակայումը: Բլումբերգը հորդորել է առաջիկայում սկսել այդ աշխատանքները, անկախ նրանից, որ 2013թ. ձմռանը լրանում են նրա լիազորությունները:

Բլումբերգի ծրագիր կազմված է շուրջ 250 առաջարկներից, որոնք շարադրված են «Ամրացված և չհեղեղվող Նյու Յորք» զեկույցում, գրում է Լենտա.ռու-ն:

Քաղաքի ամրացման նախագիծը ներկայիս քաղաքապետի թիմի բազմամյա աշխատանքի տրամաբանական շարունակությունն է: Ըստ դեռ 2007թ. ընդունված PlaNYC նախագծի, սակայն, հաշվի չէր առնված նրա անպաշտպան լինելը փոթորիկներից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---