Բանակցություններին քննարկվող հարցերը Ղարաբաղի համար եւ՞ս գաղտնիք են մնում

PanARMENIAN.Net - «Այսօր մենք գրեթե տեղյակ չենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններին քննարկվող հարցերից, սակայն, այդ ամենի հետ մեկ տեղ, չի կարելի վախեցնող տեղեկություններ եվ վտանգավոր գաղափարներ տարածել ժողովրդի մեջ: Մտածում եմ` երբ գա ժամակակը, հասարակայնությանը կծանոթացնեն բանակցությունների բովանդակությանը»: Այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար, խորհրդարանին կից գործող արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը ոչ կառավարական«Բաց հասարակություն» ղարաբաղյան կազմակերպության հրավիրած կլոր սեղանի ընթացքում, որին մասնակցում էին Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական խմբակցությունների, կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների մի շարք ղեկավարներ: Միեւնույն ժամանակ նա նշեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարնեի վարած բանակցությունները անպայման չէ որ պետք է բերեն համաձայնագրի ստորագրության: Խոսելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի վերահսկողության ներքո գտնվող տարածքների վերադարձման խնդրի շուրջ, Վահրամ Աթանեսյանը նշեց, որ այդ հարցը չպետք է դիտարկվի մակերեսորեն, եւ պետք է լրջորեն ըմբռնել հավանական հետեւանքները: «Վերջնական արդյունքում ժողովուրդը ինքը պետք է որոշի վերադարձնել, թե` ոչ պարտադրված պատերազմում արյան գնով շահած հողերը»: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի վերաբերյալ պատգամավորի պատասխանը միանշանակ էր.«Մեր դիրքորոշումը մենք հայտնել ենք դեռ 1991թ. անցկացրած հանրաքվեի ժամանակ, երբ ժողովուրդը քվեարկել է անկախության օգտին», հայտնում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---