Դիլիջանի Գրան Պրի. Էլինա Դանիելյանը ոչ ոքի է խաղացել Անտուանետա Ստեֆանովայի հետ

Դիլիջանի Գրան Պրի. Էլինա Դանիելյանը ոչ ոքի է խաղացել Անտուանետա Ստեֆանովայի հետ

PanARMENIAN.Net - Դիլիջանում կայացել են կանանց Գրան Պրիի երկրորդ փուլի մեկնարկային տուրի պարտիաները:

Հայ շախմատիստուհի Էլինա Դանիելյանը միավորներ է կիսել Անտուանետա Ստեֆանովայի հետ (Բուլղարիա): Ոչ ոքի է գրանցվել ևս 3 պարտիաներում` Օլգա Գիրյա (Ռուսաստան)- Վիկտորիա Չմիլիտե (Չեխիա), Հարիկա Դրոնավալի (Հնդկաստան)- Գամպի Կոնեյրու (Հնդկաստան), Աննա Ուշենինա (Ուկրաինա)- Աննա Մուզիչուկ (Սլովենիա):

Նանա Ձագնիձեն (Վրաստան) առավելության է հասել Բատչիմեգ Տուվշինտուգսի (Մոնղոլիա) նկատմամբ , իսկ Տատյանա Կոսինցևան (Ռուսաստան)` Բելա Խոտինաշվիլիի (Վրաստան):

2-րդ տուրում Դանիելյանը մրցելու է Կոնեյրույի հետ: Պարտիաները մեկնարկելու են Երևանի ժամանակով ժամը 15:00-ին:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---