17 հունիսի 2013 - 14:07 AMT
Միրչա Լուչեսկու. Կա թիմ, որը պատրաստ է վճարել պահանջվող գումարը Հենրիխ Մխիթարյանի համար

Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն պատմել է ակումբի տրանսֆերային ծրագրերի մասին: Ըստ նրա, «հանքափորները» նոր են սկսել ակտիվ տրանսֆերային գործունեությունը: Նա վստահ է, որ ակումբում գիտեն, թե ով կհեռանա թիմից:

«Նրանք քիչ չեն՝ 6-7 հոգի: Մեզ մոտ եկավ Վելինգտոնը, սպասում ենք Ֆերնանդոյին «Գրեմիոյից», առաջիկա երկու շաբաթում ևս մեկ ֆուտբոլիստ կգա»,-պատմել է Լուչեսկուն ռումինական ProSport-ին:

Մարզիչը նշել է նաև, որ նա ստիպված է մտածել նաև Հենրիխ Մխիթարյանի մասին, որը կարող է հեռանալ թիմից: «Կա թիմ, որը պատրաստ է վճարել պահանջվող գումարը Հենրիխ Մխիթարյանի համար: Ի՞նչ կարող ենք անել, միայն փոխարինող փնտրել»,-ասել է Լուչեսկուն: