Պերմի գործարարները Երևան են ժամանել կոնկրետ առաջարկներով

Պերմի գործարարները Երևան են ժամանել կոնկրետ առաջարկներով

PanARMENIAN.Net - Հունիսի 19–ին Երևանում մեկնարկեց հայ–ռուսական Երևան–Պերմ գործարար համաժողովը, որի ընթացքում ներկայացվելու են հայ–ռուսական համագործակցության տարբեր ոլորտներ ( շինարարություն, սննդարդյունաբերություն, բժշկական և հյուրանոցային ծառայություններ, սարքաշինություն, քիմիա, աուդիտ և խորհրդատվություն և այլն)։ Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց Առևտրա-արդյունաբերական պալատի տնօրեն Կարեն Մարտիրոսյանը, Ռուսաստանի մարզերն ու երկրամասը վերջերս ակտիվացրել են իրենց առևտրային հարաբերությունները Հայաստսնի հետ: «Գործարար համաժողովին մասնակցում են այն հայկական ընկերությունները, որոնք իրենց արտադրանքը հատկապես այդ շրջան արտահանելու ներուժ ունեն, օրինակ, հետաքրքիր առաջարկով հանդես եկավ քարի մշակմամբ զգաղվող մի ընկերություն»,-ասել է նա:

Իր հերթին Պերմի ԱԱՊ փոխնախագահ Ելենա Միրոնովան հավելել է, որ ռուս գործարարները ժամանել են Հայաստան իրեցն ապրանքների առաքման վերաբերյալ կոնկրետ առաջարկներով: Ըստ նրա, պոտենցիալ նախագծերից կարելի է նշել գազի սարքավորումների ու անտառափայտի առաքումները: «Ինչպես գիտեք, համագործակցության ակտիվացմանը խոչընդոտում են տրանսպորտային ծախսերը, ուստի այժմ փոքր խմբաքանակների առաքման մասին է խոսքը»,-ասել է նա:

Համաժողովի շրջանակներում Հայաստանի ու Ռուսաստանի ձերնարկատերերը կքննարկեն համագործակցության կոնկրետ առաջարկներ: Այսօր Հայաստանում կան հայ–ռուսական կամ զուտ ռուսական կապիտալով ստեղծված շորջ 1000 ձեռնարկություն և մեծ պոտենցիալ։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---