Ունիվերսիադա. Կազանում ելույթ են ունենալու 4 հայ ձյուդոիստներ

Ունիվերսիադա. Կազանում ելույթ են ունենալու 4 հայ ձյուդոիստներ

PanARMENIAN.Net - Կազանում կայանալիք Համաշխարհային ուսանողական խաղերին, որոնք անցկացվելու են հուլիսի 6-17-ը, Հայաստանը ներկայացնելու են 4 հայ ձյուդոիստներ:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանն ասել է, որ կազմում որոշակի փոփոխություններ են կատարվել Գոռ Հարությունյանի վնասվածքի և Արտյոմ Բաղդասարյանի առողջական խնդիրների հետ կապված: Իսկ Կազան են մեկնելու Գրիգոր Իվանյանը (60 կգ), Սինգապուրի պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Դավիթ Ղազարյանը (66 կգ), Անդրանիկ Չափարյանը (74 կգ) և Հակոբ Առաքելյանը (100 կգ): Չափարյանը ելույթ է ունենալու նաև գոտիներով ըմբշամարտում, իսկ Հակոբյանը` սամբոյի մրցումներին:

«Ունիվերսիադայից առաջ հավաք չենք անցկացրել, կենտրոնացած մարզումներ ենք ունեցել «Հայաստան» մարզական միությունում, իսկ Ղազարյանը մարզվել է Վանաձորում: Օրենբուրգում և Դաղստանում մասնակցել ենք միջազգային մրցաշարերի, որոնք էլ նախապատրաստական փուլ են հանդիսացել մեզ համար»,- նշել է մարզիչը:

Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնելու հուլիսի 5-ին:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---