Բեռլինում տեղի է ունեցել բողոքի ցույց հայկական խաչքարերի ոչնչացման դեմ 8 փետրվարի 2006 - 19:46 AMT PanARMENIAN.Net - Բեռլինում, Ադրբեջանի դեսպանատան առջեւ կազմակերպվել է բողոքի ցույց Հին Ջուղայի միջնադարի գերեզմանոցում ադրբեջանցիների բարբարոսության դեմ: Ցույցը կազմակերպվել է Գերմանիայում գործող Հայոց ցեղասպանության ճանաչման կոմիտեի անդամներ Ժիրայր Քոչարյանի եւ Թեսսա Հոֆմանի, ինչպես նաեւ Նախիջեւանի հայերի ազգային խորհրդի անդամ Ռաֆայել Համբարձումյանի ջանքերով: Հանրահավաքի մասնակիցները, որոնց թվում էին հույներ, քրդեր, իտալացիներ, ինչպես նաեւ թուրքեր, կրում էին «Ադրբեջանական սպանդ հայկական մշակույթի հանդեպ» կարգախոսները: Ցույցի մասնակիցները անցորդներին համապատասխան բովանդակության թռուցիկներ էին բաժանում, ինչպես նաեւ տարածում էին դրանք Բեռլինի եկեղեցու եւ Բեռլինի «Բաց համալսարանի» մերձակայքում, հաղորդում է Եվրոպայի հայկական դաշնությունը: Հայոց ցեղասպանության ճանաչման կոմիտեն կազմակերպել է նաեւ Քյոլն քաղաքի հայ ուսանողների հանրահավաք, որին մասնակցել են նաեւ Գերմանիայի այլ հայ համայնքային միությունների ներկայացուցիչներ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն Ռուբեն Վարդանյանը, ընտանիքի հորդորով, դադարեցրել է հացադուլը Կարճ զրույցում ընտանիքը նրան տեղեկացրել է Ադրբեջանի վրա ամբողջ աշխարհից տարբեր պաշտոնյաների աճող ճնշումների մասին Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը |