Սիրիացի փախստականների քանակը կարող է գերազանցել 2,5 միլիոնը

Սիրիացի փախստականների քանակը կարող է գերազանցել 2,5 միլիոնը

PanARMENIAN.Net - Սիրիացի փախստականների քանակը կարող է գերազանցել 2,5 միլիոնը, ասվում է «Դեյլի թելեգրաֆի» հրապարակման մեջ:

«Աշխարհը վատագույնի եզրին է հայտնվել փախստակնների իրավիճակի հետ կապված: Այսօրվա դրությամբ փախստականների գլխավոր աղբյուրը Աֆղանստանն է, որից հակամարտության 22 տարում գաղթել է 2,5 մլն մարդ: Սիրիան կարող է գերազանցել այդ մակարդակը»,-ասել է փախստականների գծով Եվրահանձնակատար Կրիստալինա Գեորգիևան:

Եվրահանձնակատարը հոռետեսորեն է գնահատել սիրիական ընդդիմությանը զենք առաքելու ԱՄՆ ծրագրերը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---