9 փետրվարի 2006 - 18:45 AMT
Ք.Ռայսը եւ Ի.Ալիեւը քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպմանն առնչվող հարցեր
Այսօր առավոտյան տեղի է ունեցել ԱՄՆ Պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հեռախոսազրույցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհան Ալիեւի առաջիկա փարիզյան հանդիպմանն առնչվող հարցեր: Կողմերը կարծիքներ են փոխանակել ղարաբաղյան խնդրի լուծմանն ուղղված բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակի, ինչպես նաեւ կարգավորման հեռանկարների շուրջ: Իլհամ Ալիեւը նշել է ԱՄՆ առանձնակի դերը խաղաղ գործընթացում, հաղորդում է Day.az-ը: