Լևոն Իգիթյանին զարմացրեց, որ Հրապարակի արդիականացման մրցույթը նման աղմուկ է բարձրացրել

Լևոն Իգիթյանին զարմացրեց, որ Հրապարակի արդիականացման մրցույթը նման աղմուկ է բարձրացրել

PanARMENIAN.Net - Պատկերասրահի շենքը վաղ թե ուշ քանդելու անհրաժեշտություն կլինի: Այդ շենքը նաև պատկերասրահի համար է վատ: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց ճարտարապետ, Երևանի ավագանու անդամ Լևոն Իգիթյանը: Նա հավելեց նաև, որ մինչ այժմ հրապարակը աղավաղվել է, իսկ վերջերս հայտարարածված արդիականացման մրցույթը կանխատեսման փորձ է ու նպատակը նոր սերնդի ճարտարապետական մտքի հավաքված վիճակը տեսնելն է:

«Եթե չեմ սխալվում, սա հրապարակի հետ կապված իններոդ մրցույթն է. բոլորը եղել են ոչ արդյունավետ, համոզված եմ, որ ևս մեկ անգամ անարդյունավետ մրցույթ է լինելու»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց Իգիթյանն ու զարմանք հայտնեց այն փաստի առթիվ, թե ինչու է այս անգամ նման աղմուկ բարձրացել:

Ճարտարապետին հակադարձեց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը.

«Այդ մրցույթի ու դրան մասնակցողների նպատակը իրենց անունը Թամանյանի անվան կողքին գրելն է ու փող ստանալը: Նախորդ բոլոր մրցույթների մասնակիցները փող են ստացել»:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---