Արմեն Աշոտյանը պաշտոնական այցով կմեկնի Հորդանան

Արմեն Աշոտյանը պաշտոնական այցով  կմեկնի Հորդանան

PanARMENIAN.Net - ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Լևոն Սարգսյանը, ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը և ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Արշակ Հարությունյանը, հունիսի 24-26-ը պաշտոնական այցով կգտնվի Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում:

Արմեն Աշոտյանը և Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Ամին Մահմուդը կստորագրեն ՀՀ կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագիր:

ԿԳ նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Հորդանանի Հաշիմյան Թագավորության վարչապետ Աբդուլլա Նասուրի, Սենատի նախագահ Տահեր ալ Մասրիի հետ: Պատվիրակությունը կայցելի Թագավորության Գիտա-հետազոտական ասոցիացիա Integrated Technilogy Group-Amman կրթական կառավարման և software ծրագրային ապահովման տարածաշրջանային առաջատար կազմակերպության գրասենյակ: Պատվիրակությունը կհանդիպի նաև Հորդանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---