Թուրքիայի Ուրֆա քաղաքի դատարանը արդարացրել է Հրանտ Դինքին

PanARMENIAN.Net - Թուրքիայի Ուրֆա քաղաքի դատարանը` ավելի քան մեկ տարի քննելուց հետո, նախօրեին արդարացրեց «Ակոս» երկլեզու թերթի խմբագիր Հրանտ Դինքին, որն այս անգամ ամբաստանվում էր չորս տարի առաջ Ուրֆայի մի գիտաժողովում Թուրքիայի խորհրդանիշներն անարգելու մեջ: Հրանտ Դինքը կտրականապես ժխտում է դա: Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրան մինչեւ երեք տարի ազատազրկում էր սպառնում: «Ակոս» թերթի խմբագիրը տեղեկացրել է, որ չի մասնակցել դատավարություններին. իր փաստաբաններն են մասնակցել, ու իրեն տեղեկացրել, որ այս գործով ինքն արդարացվեց: Բայց սա Հրանտ Դինքի դեմ Թուրքիայում ընթացող երեք դատավարություններից միայն մեկն էր, բոլորն էլ` խոսքի ազատությանն առնչվող խնդիրներով: «Կա ուրիշ մի դատավարություն, որը պետք է սկսվի մայիսի 16-ին Ստամբուլում: Մեղադրանքը` մամուլում արված արտահայտություններով Թուրքիայի դատական վարչակազմի վրա ճնշում բանեցնելու փորձն է», - ասաց Հրանտ Դինքը: Մեկ այլ գործով, որում ամբաստանվում էր թուրքական ինքնությունը վիրավորելու մեջ, Հ.Դինքը դատապարտվել է վեց ամսվա ազատազրկման, եւ բողոքարկել է վճիռը: Առայժմ գանգատը քննության չի առնված, դա կարող է ամիսներ, անգամ տարիներ տեւել: Հ.Դինքը հայտարարել է, թե մեղավոր ճանաչվելու դեպքում հավաքելու է ընտանիքն ու հեռանալու է Թուրքիայից, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---