Ադրբեջանի նախկին նախագահը Քոչարյան-Ալիեւ հանդիպումից առաջխաղացում է սպասում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը գտնում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպմանը Փարիզում առաջընթաց կգրանցվի հակամարտության կարգավորման ճանապարհին: «Իմ դիրքորոշումը կայանում է նրանում, որ առանց որեւէ նախնական պայմանի պետք է ազատագրվեն մեր օկուպացված տարածքները: Միեւնույն ժամանակ, Ղարաբաղը, ադրբեջանական պետության սուբյեկտի իրավունքների հիման վրա, պետք է ներգրավվի մեր հասարակական-քաղաքական, տնտեսական կյանքի մեջ : Ժամանակակից ինքնավարության բոլոր տարրերի հետ միասին»,- հայտարարել է նա:



ԱՀ նախկին նախագահի խոսքերի համաձայն, միջազգային հանրությունը ի դեմս խոշոր երկերների եւ նրանց ղեկավարների, փորձում է բանակցությունների սեղանի շուրջ հավաքել երկու հակամարտող կողմերին: Սակայն «վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ այս հարցով բոլոր հանդիպումները ոչնչի չեն բերում, քանի որ կողմերը ելնում են տրամագծորեն հակառակ դիրքորոշումներից»: «Եթե ելնենք եւրոպական սկզբունքներից, ապա այստեղ մենք մի փոքր տանուլ ենք տալիս, քանի որ արգելակում ենք ժողովրդակավարական զարգացման մեջ: Մենք ավելի շատ աջակցություն կստանայինք, եթե այս տարիների ընթացքում մի լիարժեք քայլ արած լինեինք ժողովրդավարության ուղությամբ: Օրինակ, հայկական կողմը միշտ հայտարարում է, որ մենք ժողովրդավարության հետ կապված խնդիրներ ունենք, որ կան քաղաքական բանտարկյալներ եւ այլն: Եվ նրանք հարց են տալիս, որտեղ են երաշխիքները, որ մեզ` հայերիս, եւս այդպես չեն վերաբերվի: Այդպիսով, մեր նպատակն է գրավել եւրոպական հասարակության դիրքերը»,- գտնում է Մութալիբովը: Նրա խոսքերով, դա կարող է Լեռնային Ղարաբաղի հակամրտության հետ ուղիղ կապ չունենալ , բայց կարող է հիմնային պայմաններ ստեղծել մեր երկրի համար:



Ինչ վերաբերում է ԼՂՀ-ի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեին, ապա Այազ Մութալիբովը գտնում է, որ «միայն Ղարաբաղում հանրաքվե անցկացնելու մտքի հետ չի համաձայնվի Ադրբեջանը, իսկ այդ կարգի հանրաքվե անցկացնել ամբողջ Ադրբեջանի տարածքում չի համաձայնվի Հայաստանը»: «Բացի այդ, խոսելով հանրաքվեի մասին, մենք հակասում ենք մեր սահմանադրությանը, պետականությանը»,- հայտարարել է նա: Այդ ամենի հետ մեկ տեղ, Ադրբեջանի նախկին նախագահը ասել է, որ հակամարտության կարգավորումը բխում է երկու երկրների ժողովուրդների շահերից, հակամարտության սառեցումը` ընդհակառակը, հայտնում է Բաքվի «Էխո» թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---