Փորձագետներ. Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ համաձայնագիրը կարող է հիմք դառնալ բանակցությունների առաջընթացի համար

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահի ներկայացուցիչները հայտնել են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ հանդիպման ընթացքում Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը նրանց հաջողություն է մաղթել բանակցություններում, որի հետ մեծ հույսեր է կապում: Շատ մեկնաբաններ գտնում են, որ 2006թ.-ի ընթացքում տասնութ տարի ձգվող Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընաթացում առաջընթաց կգրանցվի: «Ներկայիս դրությամբ, հնարավորություն կա հիմք ստեղծել համաձայնագրի համար»,- Շիրակին ցիտել է նրա պաշտոնական ներկայացուցիչ Ժերոմ Բոնաֆոնը:- Ժակ Շիրակը հավաստիացրել է երկու նախագահներին, որ միջազգային հանրությունը ցանկանում է սատար կանգնել խաղաղության հաստատման գործընթացին»: Մեկնաբանների կարծիքով, Երեւանի եւ Բաքվի ներկայացուցիչները քննարկում են Լեռնային Ղարաբաղի հավանական կարգավիճակը: Այդ հարցը, ըստ երեւույթին, բանակցությունների գլխավոր փորձաքարն է: Հայակական կողմը բացառում է Բաքվի իշխանություններին ենթարկվելու որեւ հնարավորություն, իսկ Ադրբեջանում ասում են, որ յուրաքնչյուր որոշում պետք է ընդունվի երկրի տարածքային ամբողջականության շրջանակներում: Հենց կարգավիճակի մասին որոշումը կարող է հիմք դառնալ բանակցությունների առաջընթացի համար:



Սակայն ինչպես գտնում են փորձագետները, ելնելով Քոչարյանի եւ Ալիեւի անզիջում հայտարարություններից եւ ադրբեջանական ու հայկական ԶԼՄ-ներում տեղ գտնող մարտական հրապարակումներից, այդ առաջընթացին շատ բարդ կլինի հասնել: Դիվանագետների խոսքերով, հնարավոր համաձայնագիրը կներառի Լեռնային Ղարաբաղից հայկական զինված ուժերի դուրս բերումը Հայաստանի վերահսկողության տակ Ղարաբաղի տարածքի մնալու փոխարեն: Նաեւ կարող է խոսք գնալ միջազգային խաղապահ ուժերի տեղակայման մասին: Ըստ այդմ, չի բացառվում, որ տարածաշրջանի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն կարող է հետաձգվել անորոշ ժամանակով, հայտնում է BBC-ին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---