Սենատոր Ուեյն Ալլարդը Կոլորադո նահանգից իր աջակցությունն է հայտնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւին

PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատի հանրապետական մեծամասնության ղեկավար, սենատոր Ուեյն Ալլարդը Կոլորադո նահանգից հավանություն է տվել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւին: Այդպիսով, նա դարձավ թվով 26-րդ սենատորը, որն իր աջակցությունը հայտնեց 320 բանաձեւին, հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը: Բանաձեւը կոչ է անում ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին երաշխավորել, որ ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ իր արտացոլումը կգտնի Հայոց ցեղասպանության ըմբռնումը: Փաստաթուղթը նաեւ կոչ է անում Ջ.Բուշին ապրիլի 24-ի իր ամենամյա խոսքում բնութագրել հայ ժողովրդի զանգվածային ոչնչացումը որպես ցեղասպանություն: Օրինագիծը, որը ներկայացվել է անցյալ տարվա նոյեմբերին հանրապետական Ջոն Էնսայնի եւ դեմոկրատ Ռիչարդ Դերբինի կողմից, հիշեցնում է թիվ 316 բանաձեւի նախագիծը, որը 2005 հունիսին Ներկայացուցիչների պալատ են ներկայացրել Ջորջ Ռադանովիչը, Ադամ Շիֆը եւ ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնեն եւ Ջո Նոլենբերգը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---