Պոլիտեխնիկում ապօրինաբար օտարել են պետական գույքը. Քրեական գործ է հարուցվել

Պոլիտեխնիկում ապօրինաբար օտարել են պետական գույքը. Քրեական գործ է հարուցվել

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահի վերահսկողական ծառայությունից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ») պետական ոչ առևտրային կազմակերպության պաշտոնատար անձինք վատնել են ՀՀ կառավարության 2010թ. մայիսի 13-ի թիվ 654-Ն որոշմամբ անհատույց օգտագործման իրավունքով պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված, պետական սեփականություն հանդիսացող առանձնապես խոշոր չափերի` 18.286.607 ՀՀ դրամ արժողությամբ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը` 2012թ. մարտի 28-ին «Երևանի» Ադամանդ ապրանքա-հումքային բորսա» ՓԲ ընկերության միջոցով 2.251.605 ՀՀ դրամով ապօրինի օտարել` վաճառել են այլ անձի:

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ nախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով, կատարվում է նախաքննություն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---