Վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ հայտնաբերվել է սուր վիրուսային ինֆեկցիա

Վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ հայտնաբերվել է սուր վիրուսային ինֆեկցիա

PanARMENIAN.Net - Երեկ երեկոյան Տիգրան Սարգսյանը թուլություն է զգացել և այցելել է «Նաիրի» բժշկական կենտրոն` բուժզննման: Վարչապետի մոտ հայտնաբերվել է սուր վիրուսային ինֆեկցիա: «Նաիրի» բուժկենտրոնում կառավարության ղեկավարին ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն:

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը տեղեկացնում է, որ Տիգրան Սարգսյանը շարունակում է ապաքինվել տանը՝ բժիշկների հսկողության ներքո:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---