Պատասխան հարված. Բաքվի մամուլը հրապարակել է Հիսուսի ծաղրանկարները

PanARMENIAN.Net - Ադրբեջանում Իրանի դեսպանատունը դատապարտել է Բաքվի շաբաթաթերթերից մեկում հայտնված հրապարակումը, որը վիրավորական արտահայտություններ է պարունակում Հիսուսի եւ Սուրբ կույս Մարիամի հասցեին: Ինչպես նշվում է դեսպանատան հաղորդագրության մեջ, նման մտքերի հրապարակումը թերթում բացատրվում է կամ Սուրբ կույս Մարիամի մասին Ղուրանի սուրահի վերաբերյալ անտեղյակությամբ, կամ էլ նպատակ ունի թշնամանք բորբոքել իսլամի եւ քրիստոնեության հետնորդների միջեւ: Իրանի դեսպանատունը, դատապարտելով արեւմտյան մամուլում հայտնված Մոհամմեդ մարգարեի ծաղրանկարները, միեւնույն ժամանակ վճռականորեն դատապարտում է նաեւ վիրավորական արտահայտությունները Հիսուսի եւ Սուրբ կուսյ Մարիամի հասցեին: Հատկանշական է, որ Իրանի դեսպանատունը առաջինն արձագանքեց այս հրապարակմանը: Հիսուսի եւ Սուրբ կույս Մարիամի հասցեին վիրավորական արտահայտությունները տպագրվել էին «Ենի Խաբար» շաբաթաթերթում: Հրապարակման հեղինակը բացատրոմ է իր դիրքորոշումը որպես պատասխան քայլ արեւմտայն մամուլում Մոհամմեդ մարգարեի վիրավորանքին եւ հիմնավորում է խոսքի ազատության իրավունքով: Ադրբեջանի Մամուլի խորհրդի նախագահ Աֆլաթուն Համաշեւը նույնպես դատապարտել է հրապարակումը «Ենի Խաբար» թերթում: Նա նշել է, որ հրապարակումը հակասում է երկրի Սահմանադրությանը, ԶԼՆ-ների ոլորտի օրենսդրությանը եւ Լրագրողների կանոնակարգին: Մամուլի խորհրդի նախագահը կոչ արեց լրագրողներին ձեռնպահ մնալ բոլոր հավատացյալների կրոնական զգացմունքները վիրավորող հրապարակումներից, հաղորդում է «Բլագովեստ-Ինֆո»-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---