Քեմալ Ղլիչդարօղլու. Էրդողանին կարելի է բնութագրել մեկ բառով՝ խաբեբա

Քեմալ Ղլիչդարօղլու. Էրդողանին կարելի է բնութագրել մեկ բառով՝ խաբեբա

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոր բռնակալ է: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժի՝ Ժողովրդական հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Ղլիչդարօղլուն:

Ինչպես գրում է Hurriyet Daily News, Ղլիչդարօղլուն նշել է, որ Երկիր մոլորակի վրա 7 մլրդ մարդ է ապրում: Սխալվում են բոլորը, սակայն բոլորն են աշխատում ուղղել սխալները, և երբ անհրաժեշտ է ներողություն են խնդրում: «Դա վկայում է մարդու արժեհամակարգի մասին: Սակայն Էրդողանը հայտարարում է, թե ինքը սխալ չի գործում: Նրա անունն է՝ Թուրքիայի նոր բռնակալ Ռեջեփ Թայիփ Էրդողան»,-ասել է Ղլիչդարօղլուն՝ հավելելով, որ Գեզի պուրակը ծնկի բերեց Էրդողանին:

«Խուճապահար Էրդողանը հանդիպումներ է պատրաստում երկրով մեկ, սակայն լսում է միայն ինքն իրեն: Ոչ ոք չի լսում, թե նա ինչ է ասում: Էրդողանին կարելի է բնութագրել մեկ բառով՝ խաբեբա»,-ասել է նա:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---