ВР-ն հրաժարվել է ադրբեջանական գազով լցնել Nabucco West-ը

ВР-ն հրաժարվել է ադրբեջանական գազով լցնել Nabucco West-ը

PanARMENIAN.Net - Shah Deniz II կոնսորցիումը, որը զբաղվում է Ադրբեջանի Շահ Դենիզ գազի հանքավայրի շահագործմամբ, հրաժարվել է վառելիքով լցնել Nabucco West խողովակաշարը: Այդ մասին ասվում է OMV ավստրիական ընկերության պաշտոնական մամլո հաղորդագրության մեջ, որը մասնակցում է Nabucco West շինարարությանը:

Ինչպես հայտնում է AFP-ն, Shah Deniz II-ն ընտրել է Հունաստանն ու Իտալիան միավորող Trans Adriatic Pipeline, TAP գազամուղը: Բրիտանական BP-ի կայքում, որի մաս է կազմում Shah Deniz II կոնսորցիումը, դեռ տեղեկատվությունը չի հրապարակվել:

ВР-ից բացի, Շահ Դենիզի շահագործմամբ են զբաղվում նաև ադրբեջանական State Oil-ը, նորվեգական Statoil-ը, թուրքական Turkiye Petrolleri և ռուսական «Լուկօյլը»:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---