Աջաբաջ գյուղի մոտ գնվող հանքի պոչամբարի թափոնաջրեը լցվում են Ողջի գետի Գեղի վտակը

Աջաբաջ գյուղի մոտ գնվող հանքի պոչամբարի թափոնաջրեը լցվում են Ողջի գետի Գեղի վտակը

PanARMENIAN.Net - Ողջի գետի Գեղի վտակի վերին հոսանքների մոտ՝ Աջաբաջ գյուղից մոտ 2 կմ վերև, «Լեռ-էքս» ՍՊԸ-ի կողմից շահագործվում է հանք, որի հարստացուցիչ ֆաբրիկայից ներքև՝ ձորի մեջ, կառուցված է փոքր, անհասկանալի պոչամբար: Այս մասին ահազանգում է Համահայկական բնապահպանական ճակատը: ՀԲՃ անդամներ Լևոն Գալստյանը, Եղիա Ներսեսյանը, Սյուզի Պետրոսյանը և Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանն այս օրերին գտնվում են Սյունիքի մարզում, որտեղից հայտնում են, որ Գեղի գետի ջուրը որոշակի հատվածում հոսում է պլաստմասե խողովակների մեջ և անցնում է պոչամբարի կողքով, սակայն խողովակները պայթել են, և խողովակների ջուրը լցվում է պոչամբարի մեջ, իսկ պոչամբարից՝ խառնվելով թափոնների հետ, թափոնաջրերն այս պահին գնում-լցվում են Գեղի գետը:«Նախ հարց է առաջանում՝ ո՞ր նախարարությունը կամ պատկան մարմինն է թույլ տվել, որ նման հզորության գետը դրվի պլաստմասե խողովակների մեջ: Երկրորդ, եթե տեղացիների փոխանցմամբ` 2013 թ. հունիսի 25-ի երեկոյան տեղի է ունեցել վթար, ինչո՞ւ հանքի աշխատանքները չեն դադարեցվել և ինչո՞ւ են աշխատանքները անարգել շարունակվում:Ավելին, մեզ հայտնի չէ այն մասին, որ ընկերությունը մինչև այս պահը որևէ ահազանգ է փոխանցել պատկան մարմիններին, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ փորձ է արվում հերթական անգամ կոծկել հանքարդյունաբերական ոլորտի հետ կապված խոշոր թերացումները և շրջակա միջավայրին հասցվող վնասը:

ՀԲՃ-ն հայտնում է, որ կատարվածն ամբողջությամբ փաստագրված է տեսանյութերի և լուսանկարների ձևով, ուստի պետական մարմինների կամ մասնավոր ընկերության կողմից տեղի ունեցածը կոծկելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման»,- ասված է հայտարարության մեջ:

Բնապահպաններն ահազանգել են ԱԻՆ-ին՝ տեղյակ պահելով կատարվողի մասին: Այս հաղորդագրությամբ նրանք նաև ահազանգ են փոխանցում ՀՀ բնապահպանության նախարարությանը` անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար, իսկ ՀՀ ոստիկանությանը ներկայացնում են հաղորդում հանցագործության մասին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---