Տիգրան Սարգսյանը սխալ է համարում իր անունը «Նաիրիտի» հետ կապելը

Տիգրան Սարգսյանը սխալ է համարում իր անունը «Նաիրիտի» հետ կապելը

PanARMENIAN.Net - ԶԼՄ-ները մեծ ռեսուրսներ են ծախսում, շահարկելով «Նաիրիտի» հարցը և կապելով այն վարչապետի անվան հետ: «Գործարանի հետ կապված բոլոր որոշումներն ընդունվել են կառավարության որոշումներով, ուստի ճիշտ չէ դրանք կապել վարչապետի անվան հետ»,- կառավարության հունիսի 27-ի նիստում հայտարարել է Տիգրան Սարգսյանը: Ինչպես հայտնեց վարչապետը, առաջին պայմանագիրը ստորագրվել է 2006 թ. Rhinoville Property Limited ընկերության հետ: Վարչապետը խոստացել է, որ ինչպես այս, այնպես էլ «Նաիրիտի» հետ կապված մյուս բոլոր պայմանագրերը կներկայացվեն ԶԼՄ-ներին:

2006 թ. Rhinoville Property Limited ընկերությունը գնել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի 90 տոկոս բաժնեմասը` 40 մլն դոլար ընդհանուր արժեքով: 10 տոկոսը պատկանում է ՀՀ կառավարությունը: Գործարանը արտադրանք չի տալիս 2010թ. ապրիլից: Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը բազմիցս է հայտարարել, որ գործարանի արդիականացման համար կպահանջվի մոտ 400-500 մլն ներդրում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---