ԱԱԽ քարտուղար. Ռազմաօդային պաշտպանության համակարգն արդիականացվելու և վերազինվելու է

ԱԱԽ քարտուղար. Ռազմաօդային պաշտպանության համակարգն արդիականացվելու և վերազինվելու է

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ շրջանակներում ընդունվել է միացյալ, հավաքական ավիացիոն ուժեր ստեղծելու մասին որոշում: Այսօր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ համատեղ մամուլի ասուլիսում ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հայտնեց, որ փաստաթղթերն արդեն ստորագրված են ու գործում է աշխատանքային ժամանակացույց, որի ընթացքում այդ ուժերը պետք է փձևավորվեն: «Դա վերաբերում է ՀԱՊԿ-ի թե Կովկասյան տարածաջրջանին, թե մյուս տարածաշրջաններին, որովհետև ավիացիոն բաղադրիչը չափազանց կարևոր է: Բացի այդ այսօր քննարկվում են նաև Գյումրու ավիացիոն բազայի հետագա արդիականացման խնդիրները` Ռուսաստանի «Вертолеты России» ընկերության հետ համատեղ»,- տեղեկացրեց նա:

ՀՀ ԱԱԽ քարտուղարը նշեց, որ Հայաստանում օդուժն ընդլայնվելու է: «Ընդլայնվելու է ոչ միայն օդուժն, այլև ընդհանրապես ռազմաօդային պաշտպանության համակարգն արդիականացվելու ու վերազինվելու է: Վերազինվելու է 102-րդ ռուսական ռազմաբազան, ռուսական սահմանապահ ստորաբաժանումները և 2014թ.-ը վերազինման առումով շատ կարևոր տարի է լինելու»,- շեշտեց Բաղդասարյանը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան էլ նշեց, որ հավաքական ավիացիոն ուժերը կազմավորվելու են ՀԱՊԿ անդամ բոլոր երկրներից տրամադրված ստորաբաժանումներով: «Դրանք առաջին հերթին կոչված են լինելու զինված ուժերի կոնտինգենտի տեղափոխմանը, եթե այս կամ այն տարածաշրջանում գործողություն իրականացնելու կարիք լինի: Երկրորդ` ապահովելու օդային պաշտպանությունը բոլոր այն գործողությունների ժամանակ, որոնք իրականացնելու են ՀԱՊԿ հավաքական ուժերը: Այս պատճառով հավաքական ավիացիոն ուժերը կնպաստեն ազգային Զինված ուժերի գործունեությանը` երկրների ինքնորոշման կամ տարածքային ամբողջականության սկզբունքների խախտման դեպքում»,- եզրափակեց Նիկոլայ Բորդյուժան:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---