Գերմանիան ևս 30.000 եվրո գումար է հատկացրել սիրիահայ փախստականների կարիքների համար

Գերմանիան ևս 30.000 եվրո գումար է հատկացրել սիրիահայ փախստականների կարիքների համար

PanARMENIAN.Net - Սիրիահայ փախստականներին Գերմանիայի դեսպանության և «Առաքելություն Հայաստան» հասարակական

կազմակերպության միջև 20.000 եվրո գումարի չափով առաջին համատեղ և շատ արդյունավետ աջակցային նախագծից հետո Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը շարունակում է օժանդակել «Առաքելություն Հայաստան» կազմակերպությանը` ևս 30.000 եվրո գումար հատկացնելով սիրիացի փախստականներին տրամադրվող մարդասիրական օգնության ծրագրերին:

Պետության կողմից իրականացվող միջոցառումներին զուգահեռ՝ «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպությունը, որը համագործակցում է ՄԱԿ ՓԳՀ- ի (UNHCR) հետ, օգնում է սիրիացի փախստականներին կենսական անհրաժեշտության պարագաներով` հագուստ, կենցաղային իրեր, հիգիենիկ պարագաներ: Բացի այդ` «Առաքելություն Հայաստան» կազմակերպության աշխատակիցները դյուրացնում են սիրիացի փախստականների` առողջապահական ծառայություններից օգտվելու հնարավորությունները և ապահովում նրանց անհրաժեշտ խորհրդատվությամբ:

Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները շատ սիրիացիների ստիպեցին ժամանակավորապես լքել իրենց հայրենիքը: Մի քանի հազար փախստականներ ապաստան գտան Հայաստանում: Նրանց վիճակը շարունակում է մնալ դժվարին, ոմանք զուրկ են անգամ տարրական կենսական պայմաններից: Շարունակական աջակցության և համերաշխության խիստ կարիք կա, ասվում է Երևանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---