Տարոն Մարգարյանը հանդիպել է Լոս Անջելեսի հայ պարարվեստի կենտրոնի ղեկավարին

Տարոն Մարգարյանը հանդիպել է Լոս Անջելեսի հայ պարարվեստի կենտրոնի ղեկավարին

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Լոս Անջելեսի հայ պարարվեստի կենտրոնի գեղարվեստական ղեկավար Վարդան Աղաջանյանի հետ: 1997թ.-ին Կալիֆորնիայի Գլենդել քաղաքում հիմնադրված Հայ պարարվեստի կենտրոնը Լոս Անջելեսում գործող պարային բազմաթիվ դպրոցներից միակն է, որտեղ ուսուցանվում են բացառապես հայկական ժողովրդական պարեր:

Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ կարևորել է ազգային մշակույթի ու, մասնավորապես պարարվեստի հայկական դպրոցի ավանդույթների պահպանման ու զարգացման գործում Վարդան Աղաջանյանի ունեցած անձնական ներդրումը՝ շելով, որ նաև այդպիսով է հայկական գաղթօջախներում մեծապես ապահովվում հայապահպանումը:

«Ձեր շնորհակալ գործունեությունն իսկապես արժանի է գնահատանքի, ինչը, համոզված եմ շատերն են արձանագրում: Եվ որպես Երևանի քաղաքապետ՝ վստահեցնում եմ Ձեզ, որ հայանպաստ բոլոր նախաձեռնությունների շրջանակում մշտապես կարող եք վստահորեն հույս դնել ինչպես Երևանի քաղաքապետարանի, այնպես էլ անձամբ իմ աջակցության վրա»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և գնահատանքի համար՝ Վարդան Աղաջանյանը վստահեցրել է, որ նույն եռանդով ու նվիրումով շարունակելու է կատարել իր աշխատանքը, հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---