ԵԽԽՎ-ն հիասթափված է ճեղքման բացակայությամբ Քոչարյան-Ալիեւ բանակցություններում

PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ռենե վան դեր Լինդենը հայտարարել է, որ «մեծապես հիասթափված է» այն հանգամանքից, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունների վերջին փուլում «ճեղքում» չի արձանագրվել: «Պետք է եւս մեկ անգամ կրկնեմ, որ առանց Ղարաբաղի շուրջ վիճահարույց խնդրի կարգավորման, տարածաշրջանում չի կարող կայուն զարգացում եւ բարգավաճում հաստատվել, իսկ երեխաները ապագա ունենալ»,-հայտարարել է ԵԽԽՎ նախագահը` կոչ անելով կողմերին «որքան հնարավոր է շուտ նոր վճռականությամբ վերականգնել քննարկումները»: Ռենե վեն դեր Լինդենը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է օգտվել ԵԽԽՎ լիակատար քաղաքական աջակցությունից: Նա նշել է, որ մարտին տեղի կունենա ԵԽԽՎ Լեռնային Ղարաբաղի գծով ժամանակավոր կոմիտեի հերթական նիստը, որտեղ կքննարկվեն խորհրդարանական դիվանագիտության ինտենսիֆիկացման հարցերը Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների խոսնակների հետ 2006 թվականի մայիսին կայանալիք հանդիպումների ժամանակ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---