Զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան տարելիցն է

Զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան տարելիցն է

PanARMENIAN.Net - Այսօր լրանում է «Հարսնաքար» հյուրանոցային համալիրում ծեծի հետևանքով մահացած ՀՀ բանակի սպա, զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան տարելիցը:

Այսօր` ժամը 19:00-ին, ՀՖՖ նախագահ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում տեղի է ունենալու հիշատակի մոմավառություն, որին հետևելու է բողոքի երթ Ավան թաղամասում: Այս մասին հայտնում է «Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խումբը:

Հիշեցնենք, որ 2012 թ. հունսի 17-ին ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցները, որոնցից մեկը Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամ է, դաժան ծեծի են ենթարկել մի խումբ քաղաքացիների: Նրանցից երեքը` Վահե Ավետյան, Արտակ Բայադյան, Գարիկ Սողոմոնյան, տեղափոխվել են հիվանդանոց: Հունիսի 29-ի երեկոյան Վահե Ավետյանը, գիտակցության չգալով, մահացել է: Մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կալանավորվել է 6 մարդ: Ռուբեն Հայրապետյանը դեպքից հետո վայր դրեց պատգամավորի մանդատը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---