Բանակցություններում վերջին խոսքը պետք է ասի Ղարաբաղի ժողովուրդը

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղը անպայամն պետք է մասնակցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել է ԼՂՀ խորհրդարանի պատգամավոր «ՀՅԴ-88» կուսակցության նախագահ Գեղամ Բաղդասարյանը: Նրա խոսքերով, բանակցություններին Ղարաբաղյան կողմի բացակայությունը հավելյալ դժվարություններ է ստեղծում: «ԼՂՀ ղեկավարությունը պետք է հստակորեն սահմանազատել իր իրավունքների եւ պարտականությունների շրջանակները եւ բաժաներ դրանք Հայաստանի հետ: Գաղթականների վերադարձի, տարածքի եւ կարգավիճակի հարցերը չեն կարող քննարկվել առանց ղարաբաղյան պատվիրակության»,- ասեց նա:



Գեղամ Բաղդասարյանը համոզված է, որ բանակցություններում վերջին խոսքը պետք է ասի Ղարաբաղի ժողովուրդը: «Մենք չենք կարող մեր ճակատագրի որոշումը վստահել որեւէ մեկին, նույնիսկ` Հայաստանին: Նրանում, որ Ղարաբաղը հանվել է բանակցային գործընթացից, ես տեսնում եմ մեր ղեկավարության անվճռականությունը: Ամեն դեպքում, եթե Ռոբերտ Քոչարյանը եւ Իլհամ Ալիեւը գան ինչ- որ որոշման, առանց ԼՂՀ բնակչության հավանության այն չի իրականացվի»,- ընդգծել է ԼՂՀ խորհդարանի պատգամավորը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---