ԵՄ «Եռյակը» եւ ՌԴ ԱԳՆ ղեկավարը քննարկել են ղարաբաղյան կարգավորման հարցը

PanARMENIAN.Net - Երեկ կայացել է Եվրամիության «Եռյակի» եւ Ռուսաստանի արտաքին գործոց նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը, որի ընթացքում խոսվել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակի, այդ թվում եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Ըստ ԵՄ իներնետային կայքի տեղեկությունների` հանդիպումը կայացել է ԵՄ եւ Ռուսաստանի միջեւ խորհրդատվությունների շրջանակներում եւ հիմնականում նվիրված է եղել Իրանի միջուկային ծրագրին, ինչպես նաեւ Եվրոպայի եւ հետխորհրդային տարածքի անվտանգության հարցերին: Հանդիպման մասնակիցները ուշադրություն են դարձրել նաեւ ղարաբաղյան հակամարտության հարցին, ինչպես նաեւ այդ հարցի շուրջ ոչ շատ վաղուց տեղի ունեցած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը: Եվրամիությունը հանդիպմանը ներկայացնում էին այդ կազմակերպության ներկա եւ ապագա նախագահները` Ավստրիայի եւ Ֆինլադիայի արտաքին գործոց նախարարներ Ուրսուլա Պլասնիկը եւ Էրկի Տուոմիոյան, արտաքին կապերի եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո Վալդները, ինչպես նաեւ ընդլայնման եւ անվտանգության հարցերով հանձնակատար Խավյեր Սոլանան:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---