Սիրիական համայնքը ներողություն է պահանջում Էգեմեն Բաղիշից![]() 1 հուլիսի 2013 - 12:42 AMT PanARMENIAN.Net - Սիրիաական համայնքը Թուրքիայի սահմաններից դուրս իր վրդովմունքն է հայտնել Էգեմեն Բաղիշի վերջին արտահայտության վերաբերյալ: «ԵՄ շենքը Ստամբուլում ավելին արժե, քան Մոր Գաբրիել վանքը»,-հայտարարել է ԵՄ գծով պետնախարարը: Եվրոպայի սիրիական միության (ESU) հայտարարության մեջ ասվում է, որ Բաղիշի հայտարարությունը վիրավորական է: «Բաղիշը դիտարկում է շենքը արժեքի տեսակետից, որը ոչ թե չիմացության արդյունք է, այլ արտացոլում է Թուրքիայի իշխանությունների վերաբերմունքը այլ կրոնների ներկայացուցիչների հանդեպ: Մենք ներողություն ենք պահանջում պետնախարարից»,-ասվում է հայտարարության մեջ: «Եթե իշխող ԱԶԿ-ն իրոք ցանկանում է, որ սիրիացիները վերադառնան Թուրքիա, ապա պետք է գտնի բռնագրավված հողերի ու վանքերի հարցի լուծումը, ներառյալ Մոր Գաբրիելը»,-ասել է ESU ներկայացուցիչ Դևիդ Վերգիլը՝ հավելելով, որ Բաղիշը ծիծաղում է սիրիացիների վրա, գրում է Hurriet Daily News-ը: Կառավարությունը վերջերս կոչ էր արել Թուրքիայից փախած ազգային փոքրամասնություններին վերադառնալ: Մոր Գաբրիելը 1700-ամյա պատմական վանք է, որը գտնվում է Մարդին գավառում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |