ԿՀՎ նախկին աշխատակից Սնոուդենի պատմությունը ցանկանում են էկրանավորել![]() 1 հուլիսի 2013 - 14:38 AMT PanARMENIAN.Net - «Խաղաղ ամերիկացին» և «Սոլթ» ֆիլմերի հեղինակ Ֆիլիպ Նոյսը հայտարարել է, որ կցանկանար էկրանավորել ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի պատմությունը, որը ԶԼՄ-ներին է փոխանցել գաղտնի տեղեկություններ ԱՄՆ քաղաքացիների գաղտնալսման մասին: Նոյսը նույնիսկ թեկնածու ունի գլխավոր դերի համար: Արդեն մեկ շաբաթ է, ինչ Սնոուդենը գտնվում է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում՝ ԿՀՎ նախկին աշխատակիցը չի կարող լքել երկիրն առանց փաստաթղթերի, որոնք ԱՄՆ իշխանությունները չեղյալ է հայտարարել: Նա մեկնում էր Հարավային Ամերիկա, որտեղ մի քանի երկիր նրան քաղաքական ասպատան է առաջարկել: Կապը նրա հետ պահպանում է Ջուլիան Ասանժը, որը նույնպես հետապնդվում է ԱՄՆ իշխանությունների կողմից պետական գաղտնիքները բացահայտելու համար: Եթե Նոյսը ձեռնամուխ լինի ֆիլմի նկարահանմանը,ապա գլխավորի դերի համար կհրավիրվի «Քաղցած խաղերի» դերակատար Լայամ Հեմսվորթը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |