ՖԻՖԱ-ն հետաձգել է ԱԱ-2014 տոմսերի գները հայտարարելու օրը

ՖԻՖԱ-ն հետաձգել է ԱԱ-2014 տոմսերի գները հայտարարելու օրը

PanARMENIAN.Net - ՖԻՖԱ-ի ադմինիստրատիվ խորհուրդը հետաձգել է 2014 թվականին Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության տոմսերի գները հայտարարելու օրը:

ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն ընդգծել է, որ սա կապված չէ Կոնֆեդերացիայի գավաթի ժամանակ բրազիլացիների կողմից կազմակերպված բողոքի ակցիաների հետ:

«Մենք ուսումնասիրում ենք այն ամենը, ինչ տեղի ունեցավ Կոնֆեդերացիայի գավաթի ժամանակ: Ցանկանում ենք խուսափել այն իրավիճակներից, երբ խաղից երկու օր առաջ դեռ 10 հազար տոմս մնացել էր չվաճառված»,- ասել է Վալկեն:

Սպասվում է, որ տոմսերի վերջնական գների հարցը կլուծվի հուլիսի 19-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---